Search
Close this search box.

«Սև չորեքշաբթի» Հայաստանում. էլեկտրաէներգիայի տատանումների հետաևանքով փչացած տեխնիկայի համար մարդիկ կարող են փոխհատուցում ստանալ

Այն բաժանորդները, որոնց կենցաղային տեխնիկան փչացել է հոսանքի տատանումներից, կարող են փոխհատուցում ստանալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից, տեղեկացրել են ընկերության մամուլի ծառայությունից։

«Էլցանցերը» փոխհատուցում կվճարի, եթե տեխնիկան փչացել է ոչ թե տերերի անփութության, այլ հոսանքի տատանումների պատճառով։ Դրա համար պետք է դիմել ընկերության տեղի սպասարկման բաժին և դիմում գրել։
«Մենք պարբերաբար ենք դիմումներ ստանում բաժանորդներից։ Վերջին երկու օրերին, բնականաբար, ավելի շատ ենք ստանում, բայց շարունակում ենք այդ դիմումներին ընթացք տալ», – ասաց ընկերության մամուլի քարտուղար Նատալյա Սարջանյանը։

Հիշեցնենք, որ հուլիսի 10–ին Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգում տեղի են ունեցել հաճախականության տատանումներ, որի հետևանքով սկզբում անջատվել է Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը, այնուհետև Երևանի ՋԷԿ-ը և ավելի փոքր արտադրողներ։