Search
Close this search box.

Այսօր եւ վաղը փակ են լինելու մի շարք փողոցներ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 13-ին Երևանի Ստեփան Շահումյան հրապարակում կայանալիք միջոցառման կապակցությամբ՝ ժամը 16․00-ից  մինչև 24․00-ն արգելվելու է երթևեկությունը Ստեփան Շահումյան հրապարակ տանող բոլոր փողոցներում՝ Մաշտոց-Խորենացի խաչմերուկից մինչև Խորենացի-Ագաթանգեղոս խաչմերուկ հատվածում, Վազգեն Սարգսյան փողոցում՝ Հանրապետության հրապարակից դեպի Ստեփան Շահումյան հրապարակ, Իտալիայի փողոցում՝ Գրիգոր Լուսավորիչ-Իտալիա փողոցների խաչմերուկից մինչև Ստեփան Շահումյան հրապարակ։

Ինչպես  տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, հուլիսի 13-ին Երևանի Զաքյան փողոցում կայանալիք «Երևանի գատրո օր» միջոցառման կապակցությամբ՝ հուլիսի 12-ին ժամը 22․00-ից արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Զաքյան փողոցում՝ Զաքյան-Խորենացի խաչմերուկից մինչև Զաքյան-Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկ, իսկ ժամը 24․00-ից մինչև հուլիսի 14-ը՝ ժամը 8․00-ը, Զաքյան փողոցի հիշյալ հատվածներում արգելվելու է երթևեկությունը։