Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կամանդիրը մեզ էլ չբարևեց․․․ ». Սիփան Փաշինյան

ՀՀ վարչապետի եղբորորդի, ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը լուսանկար է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում՝ գրելով. «Կամանդիրը մեզ էլ չբարևեց․․․ »:

Նշենք, որ համացանցում քննարկում է այն տեսանյութը՝ որում երևում է, թե ինչպես ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի 25-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը ոտքի չի կանգնել ու չի բարև վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Սասուն Միքայելյանն արդեն մեկնաբանել է այդ դրվագը՝ նշելով. «Ոնց չբարևեցի, պարոն Փաշինյանին մասնաշենքի հետևում բարևեցի, 10 րոպեյվա մեջ քանի անգամ են բարևում. Էդ ինչ նորություն ա»:

Հիշեցնենք նաև, որ կայքերից մեկի տեղեկությամբ՝ օրեր առաջ Սասուն Միքայելյանի և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի միջև լարված լեզվակռիվ է տեղի ունեցել։ «Թե ինչի շուրջ է եղել լեզվակռիվ, հայտնի չէ, սակայն այն, որ Միքայելյանի ճանապարհները հարազատ կուսակցության հետ կարծես թե բաժանվում են, դա ակնհայտ է դառնում»,-գրել էր կայքը։