Search
Close this search box.

Ինչո՞ւ է Սիրուշոն մեկնել Բեյրութ. նա տեսանյութ է հրապարակել

Երգչուհի Սիրուշոն իր թիմի հետ մեկնել է Բեյրութ, որտեղ այսօր կարևոր ելույթի ունի: Սիրուշոն Ինստագրամում տեսանյութ և լուսանկար է հրապարակել նախապատրաստական փուլից և մակագրել․

«Այսօր Բեյրութում մասնակցելու եմ Biaflebanon միջազգային մրցանակաբաշխությանը, որը ուղիղ եթեր է հեռարձակվելու Միջին Արևելքի 10 հեղինակավոր հեռուստաալիքներով: Միջոցառումն անցկացվելու է Բեյրութի կենտրոնական հրապարակներից մեկում՝ հիշարժան Martyrs’ square-ում, ինչը նույնպես խորհրդանշական է»:

Նշենք, որ ձմռանն էլ Սիրուշոն մասնակցել էր Դուբայում անցկացվող Distinctive International Arab Festivals Awards (DIAFA) 2019 մրցանակաբաշխությանը՝ ստանալով պատվավոր մրցանակ՝ իր ոլորտում գրանցած հաջողությունների համար։

https://www.instagram.com/p/Bzz68xEAlLq/?utm_source=ig_web_copy_link