Search
Close this search box.

«Ասեմ, որ ես կրակում էլ չեմ այրվում». Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ասեմ, որ ես կրակում էլ չեմ այրվում.

Երեկ ֆեյսբուքյան օգտատեր Աշոտ Գևորգյանն առաջարկել է ինձ «այրել», «մորթել» և «վտարել երկրից»։
Բայց, թե ինչո՞ւ՝ ինձ այրելու իր անսահման մղումը վերջինս չի բացատրել։
Ասեմ, որ այրելու և մորթելու կոչ անող սույն պերսոնաժը առանձնապես օրիգինալ չէ։ Ինձ այրելու և կախելու կոչեր տարբեր ժամանակներում, տարբեր պերսոնաժների կողմից շատ են հնչել։
Ընդամենը ասեմ, որ իզուր ավելորդ էներգիա և էմոցիա մի ծախսեք՝ ես կրակում չեմ այրվում։
Եւ, որպես հետգրություն. կարծում եմ, որ նման հայտարարություններով պիտի զբաղվի մեր ոստիկանությունը, որն այլևս ժողովրդինն է։
Ես մնում եմ իմ վստահ համոզմանը, որ Հայաստանում բոլորի իրավունքները պետք է պաշտպանված լինեն, սակայն չի կարող լինել և չպետք է լինի սոցիալական որևէ խավ, ով իր իրավունքները գերադասի այլոց իրավունքներից։
Որովհետեև «Իմ ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է ուրիշի ազատությունը»:

Ի դեպ, սույն օգտատիրոջը, ինձ այրելու և մորթելու կոչեր անելուց զատ, չէր խանգարի բարելավել հայերենի իր իմացությունը և տեղյակ լինել, որ «մորթել» բառը չի գրվում «ռ»-ով։
Սա՝ մի թեթև լիկբեզ սույն ազատատենչին»: