Search
Close this search box.

Ձեւավորվել է աշխատանքային խումբ՝ էներգոհամակարգում տեղի ունեցած վթարի պատճառներն ուսումնասիրելու նպատակով

Էներգետիկ համակարգում երեկ տեղի ունեցած խափանումներով պայմանավորված՝ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր առավոտյան` Բելառուս կատարած աշխատանքային այցից վերադառնալուց անմիջապես հետո,  խորհրդակցություն է անցկացրել էներգետիկ համակարգի պատասխանատուների հետ:

Նախարարի հրամանով փոխնախարար Հակոբ Վարդանյանի ղեկավարությամբ  էներգետիկ ոլորտի մասնագետների ներգրավմամբ ձեւավորվել է աշխատանքային խումբ՝  հուլիսի 10-ին տեղի ունեցած վթարի պատճառներն ուսումնասիրելու նպատակով:

Հիշեցնենք, որ երեկ Հայաստանի Հանրապետությունում էներգետիկ համակարգում վթարի պատճառով՝ հոսանքի անջատումներ են եղել։ Անջատվել էին Երեւանի ՋԷԿ-ը եւ Հրազդանի 5-րդ բլոկը։ 12։45–ին հոսանքազրկվել էր նաեւ Երեւանի մետրոպոլիտենը, որի հետեւանքով 2 գնացքներ մնացել էին թունելներում։ Կարճ ժամանակում ուղեւորներին տարհանել են, տուժածներ չկան։