Search
Close this search box.

Քաղաքացին դատի է տվել Կոտայքի մարզպետին

Քաղաքացի Վեներա Գյունյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի։ Այս մասին Armlife.am տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից։

Քաղաքացին դատարանից պահանջում է մարզպետին պարտավորեցնել հերքել զրպարտությունը։ Գործն ուղարկվել է Աբովյանի դատարան և մակագրվել դատավոր Մեխակ Գևորգյանին։

Գյուլինյանն այն քաղաքացին է, ում մոտ Աբովյանի քաղաքապետի ընտրություններում, ընտրատեղամասերից մեկում մարզպետը հեռախոսահամարների և անվանացանկի ցուցակ էր հայտնաբերել։