Search
Close this search box.

Երեւանի մետրոպոլիտենը վերսկսել է աշխատանքը

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը տեղեկացնում է, որ Երեւանի մետրոպոլիտենը վերսկսել է աշխատանքը ժամը 18:55-ից։

Հիշեցնենք, որ հոսանքի տատանումների պատճառով մետրոպոլիտենի ամբողջ երկայնքով էլեկտրաէներգիայի մատակարարումը ընդհատվել է: Որոշ հատվածներում գնացքները մնացել են թունելներում, այնուհետև երթուղու մեջ գտնվող գնացքները մոտեցել են կայարաններին, որտեղ ուղևորները տարհանվել էին: