Search
Close this search box.

Դադարեցվել է պոմպակայանների աշխատանքը. «Վեոլիա ջուրը» տեղեկացնում է

Հնարավոր են՝ ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ, տեղեկացրել են «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի Հանրային կապերի բաժնից:

«Ինչպես հայտնի է՝ Հայաստանի էլեկտրամատակարարման համակարգում ներկայումս առաջացել են տեխնիկական բնույթի խնդիրներ, որոնցով պայմանավորված դադարեցվել է նաև «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի պոմպակայանների աշխատանքը: Հաշվի առնելով այն, որ ջրի զգալի մասը հասնում է սպառողներին պոմպակայանների միջոցով, հասկանալի է, որ դա չէր կարող չանդրադառնալ ջրամատակարարման կայունության վրա»,- նշել են ընկերությունից:

«Վեոլիա ջուրն», ըստ ընկերության, ներկայումս ձեռնարկում է միջոցներ՝ աղբյուրներից ինքնահոս եղանակով ստացվող ջրի արդյունավետ վերաբաշխման միջոցով նվազագույնի հասցնելու սպառողներին պատճառվող կենցաղային անհարմարությունները: