Search
Close this search box.

Քոչարյանի աջակիցների եւ ոստիկանների հետ միջադեպի արդյունքում 6 քաղաքացի է տարվել ոստիկանություն

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբրետ Քոչարյանի աջակիցների եւ ոստիկանների միջեւ Թումանյան փողոցում տեղի ունեցած միջադեպի արդյունքում ոստիկանության Կենտրոնականի բաժին է բերվել 6 քաղաքացի։

Հիշեցնենք, որ այսօր Ռոբերտ Քոչարյանի աջակիցները բողոքի ակցիա էին իրականացնում Երեւանում։ Օրվա երկրորդ կեսին ակցիայի մասնակիցները փորձեցին փակել Թումանյան փողոցը, որտեղով պետք է անցներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը։

Ոստիկանները ակցիայի մասնակիցներին ուժով հեռացրեցին փողոցին եւ նրանց տեղափոխեցին ոստիկանության Կենտրոնականի բաժին։