Search
Close this search box.

Այսօրվա որոշ պաշտոնյաների հրապարակային ելույթները Երալաշի համար փայլուն թեմա են. Զոհրաբյան

Պետք չէ Նոստրադամուսը լինել, որպեսզի հիշես հենց այսօր պաշտոնավարող որոշ պաշտոնյաների, որոնց յուրաքանչյուր հրապարակային ելույթը Երալաշի համար փայլուն թեմա է,  խորհրդարանում «Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի մասին» և կից օրենքներում փոփոխություն ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ կարծիք հայտնելով, որ այդ պաշտոնյաների ելույթները մնալու են հայ քաղաքագիտական պատմության մտքի մեջ որպես աբսուրդի շեդևրներ:

Փաթեթով առաջարկվում է ՀՀ վարչապետի աշխատակազմում լիազոր ներկայացուցչի մասով ստեղծել համապատասխան վարչական պաշտոն և վերջինիս աջակցող գրասենյակ՝ օրենքով նախատեսված լիազորությունների իրականացմանն օժանդակելու համար: Փաթեթով կարգավորվելու են գրասենյակի և ներկայացուցչի կարգավիճակները, վերջինիս նշանակման ու փոխարինման կարգը, գործունեության ուղղություններն ու լիազորությունները:

Զոհրաբյանի խոսքերով, պետք է օրենքով ամրագրել այն, թե ինչպես է նշանակվելու տվյալ պաշտոնյան, ոչ թե հույս դնել այս կամ այն պաշտոնյայի ողջախոհության վրա: