Search
Close this search box.

«Փաստ». Արցախում ուշագրավ իրադարձություններ են սպասվում. իշխանությունները պատրաստվում են կոշտ հակազդեցության

«Փաստ» թերթը գրում է. «Արցախում շարունակում են ուշագրավ իրադարձություններ ծավալվել, որոնց առումով դիտարկվում են նաեւ աշխարհաքաղաքական որոշակի կենտրոնների հետաքրքրությունները: Նման կերպ են մեկնաբանվում մասնավորաբար Արցախում հանրահավաքներ սկսելու եւ սահմանադրական փոփոխությունների ստորագրահավաքի հետ կապված տարբեր ակցիաներ անցկացնելու՝ Սամվել Բաբայանի մտադրությունները:

Ըստ տարբեր աղբյուրների, զանազան, այդ թվում՝ մանիպուլյատիվ միջոցներով, մոտ 15-16 հազար ստորագրություն է հավաքվել (Արցախում ընդհանուր ընտրողների թիվը մոտ 100 հազար է): Նախօրեին Արցախի ԱԱԾ ու ոստիկանության տարածած հաղորդագրություններից նկատելի է, որ իշխանությունները պատրաստվում են կոշտ հակազդեցության՝ երկրում հնարավոր զանգվածային անկարգությունները, հակասահմանադրական քայլերը, անօրինականություններն ու արտաքին միջամտությունները կանխելու համար:

Այնպես որ, առաջիկայում Արցախում ուշագրավ իրադարձություններ են սպասվում, եւ, «Փաստ» թերթի տեղեկություններով, Արցախի իշխանությունները ջանքեր են գործադրում բոլոր տեսակի խժդժություններն ու անթույլատրելի այլ գործողությունները կանխելու ուղղությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում