Search
Close this search box.

Խոշոր հրդեհ Աբովյան քաղաքում

Հուլիսի 9-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:30 –ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրակար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի շենքի 9-րդ հարկի բնակարանում հրդեհ է բռնկվել և անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, մինչ հրդեհի վայր կժամանեին Աբովյանի հրշեջ-փրկարարներն ու հետո արդեն նրանց միացած Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը, քաղաքացիները, վտանգելով իրենց կյանքը, պայքարել են կրակի տարածման դեմ և նշված տանից դուրս բերել բնակիչների և արդեն ժամանած հրշեջները նախ մեծ դժվարությամբ կանխել են կրակի տարածումն ու ապա մարել այն:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ արդարացիորեն բարձրաձայնում էին, որ Արտակարգ իրավիճակների նախարարության պատախանատուները ճիշտ կանեն, որպեսզի Աբովյանի հրշեջ-փրկարարականջոկատին տրամադրեն մեկ ավտոսանդուղք, քանի որ բոլորն էլ գիտեն, որ Աբովյանում նույնպես կան բազմահարկ շենքեր ու եթե ավտոսանդուղքը լիներ, կրակի լեզուների դեմ ավելի շուտ կպայքարեին, մինդեռ Աբովյանի հրշեջները եկել էին, բայց ոչինչ չէին կարող անել:

Կայքը հայտնում է, որ հրդեհի վայր էին ժամանել նաև Աբովյանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր տեղում օգնություն են ցուցաբերել մի քանի քաղաքացիների: Բարեբախտաբար, նրանք լուրջ վնասվածքներ չեն ստացել, պարզապես եղել են շոկային վիճակում:Հդեհի վայր է ժամանել նաև Աբովյանի քաղաքապետ Վահագն Գրիգորյանը:

Փաստի առթիվ ոստիկանության Աբովյանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշված շենքը 12 հարկանի է և 9-րդ հարկի բնակարանում առաջացած հրդեը տան ողջ գույքը վերածել է մոխրակույտի: