Search
Close this search box.

Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում

Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում Ժամը 20:50-ի սահմաններում ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ Հակոբջանյան փողոցի տներից մեկի բակում վիճաբանություն է տեղի ունեցել և մի քաղաքացի արնաշաղախ վիճակում ընկած է գետնին:

Նույն ահազանգը ստացվել է նաև Դիլիջանի բժշկական կենտրոն և Դիլիջանի հիվանդանոցի բժիշկները նշված վայրից հիվանդանոց են տեղափոխել վիրավոր քաղաքացուն, ով կարճ ժամանակ անց գիտակցության չգալով՝ մահացել է,այս մասին հաըտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Դիլիջան քաղաքի Կամարինի 42 տան բնակիչ, 26-ամյա Գուրգեն Ղալեչյանն էր: Դատաբժշլի նախնական եզրակցության համաձայն՝ մարմնի վրա կան սուր կտրող-ծակող առարկայից բամզաթիվ հետքեր, ինչպես նաև բութ առարկայի հարվածի հետքեր: Դեպքի վայրում ոտիկաններն ու քննիչները հայտնաբերել են փայտե մահակներ, դանակ և արնանման հետքեր;

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ: