Search
Close this search box.

Սուրիկ Խաչատրյանը մահից է փրկվել

Hraparak.am-ը գրում է. «Վաղ առավոտյան լուր ստացանք, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ծանր, մահամերձ վիճակում է՝ կոմայի մեջ։ Եւրոպայում բուժվում է եւ ընտանիքը օրերս մեկնել է մոտը, կարծես հրաժեշտ տալու։

Մենք կապվեցինք Սուրիկ Խաչատրյանի մերձավորներից մեկի հետ։ Նա ասաց, որ իսկապես՝ վիճակը ծանր է եղել, սրտի հետ կապված լուրջ խնդիրներ էին, տրոմբը հասել էր սրտին եւ միայն հրատապ վիրահատության միջոցով հրաշքով կարողացել են կյանքը փրկել»: