Search
Close this search box.

Մոսկվան պահանջում է Պուտինին հայհոյած հեռուստալրագրողի արտահանձնումը

Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաընկերության «Պոստսկրիպտում»  ծրագրի հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիան, որը երեկ եթերով հայհոյել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, պետք է արտահանձնվի Ռուսաստանին և կանգնի դատարանի առջև: apsny.ge կայքի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը:

«Դա հնչել է նաև Դումայի խոհրդի նիստին, և բոլորը համաձայն էին այն կարծիքին, որ հարկավոր է քրեական պաատսխանատվության ենթարկել Վրաստանի ներկայացուցչին, որն իրեն գռեհիկ և անվայել է պահել՝ վիրավորելով մեր երկրի ղեկավարին: Պետք է նրան մեր երկիր արտահանձնել, որպեսզի մեր դատարանը որոշի՝ ըստ մեր երկրի օրենսդրության ինչպիսի միջոցով պատասխանատվության ենթարկի նրան, իսկ հետագայում արդեն կորոշի՝ որտեղ է նա կրելու պատիժը. Ռուսաստանի՞, թե՞ Վրաստանի տարածքում»,- ասել է Վոլոդինը: