Search
Close this search box.

Զեյնալովայի անդրադարձը՝ Վրաստանի հաղորդավարի ելույթին

Հաղորդավարուհի Իրադա Զեյնալովան մեկնաբանել է վրացի հաղորդավար Գեորգի Գաբունիայի ելույթը, ով «Ռուսթավի-2» հեռուստաալիքի եթերից հնչեցրել էր ոչ պատշաճ արտահայտություններ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին:

Հիշեցնենք, որ Գեորգի Գաբունիան իր հեղինակային հաղորդման եթերը սկսել էր Պուտինի և նրա մահացած ծնողների հասցեին ուղղված վիրավորական արտահայտություններով:

«Նա է արել, բայց ամաչում ենք մենք: Երկիրը խայտառակել է նա, բայց քննարկում ենք մենք… Նրա երկիրը միշտ համարել ենք կիրթ և իշխանական իսկ հիմա այսպիսի ֆու,- գրել է Զեյնալովան»: