Search
Close this search box.

ՖՈՏՈ. Խոշոր ավտովթար Արարատի մարզում. ՀՀ ՊՆ համարանիշներով УРАЛ-ը, դեռևս անհայտ պայմաններում, կողաշրջվել է. կա վիրավոր

Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝  Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սևակավան գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ պայմաններում, ՀՀ ՊՆ համարանիշներով УРАЛ մակնիշի ՊՆ 2426 Տ համարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է:

Ճանապարհային ոստիկանությունն ու Ռազմական ոստիկանությունը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը:

Կայքի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 1 հոգի թեթև մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: