Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշտարակի ավտոկայանում վիճաբանություն-ծեծկռտուքն ավատվել է կրակոցով

Հուլիսի 8-ին, ժամը 12-ի սահմաններում, Աշտարակի ավտոկայանում վիճաբանություն է եղել:

Ոստիկանության օպերատիվ խումբը անմիջապես մեկնել է նշված հասցե և կանխել հետագա զարգացումները: Դեպքի վայրում ոստիկանները պարզել են, որ,

Երևանյան 13 հասցեի դիմաց վիճաբանություն է եղել մի քանի քաղաքացիների միջև, ինչը վերածվել է ծեծկռտուքի: Այդ ընթացքում նրանցից մեկը իր մոտ եղած գազային ատրճանակով կրակոց է արձակել:

Ոստիկանները երկու կասկածյալներին՝ մեքենայով հանդերձ, բերման են ենթարկել ոստիկանություն:

Իրավապահների միջոցառումներով ճշտվել է միջադեպի բոլոր մասնակցների ինքնությունը: Ժամեր անց երրորդ անձին ոստիկանները հայտնաբերել են

Երևանում և բերման ենթարկել ոստիկանության Աշտարակի բաժին:

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքերը պարզելու և միջադեպի մյուս մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ:

Նշանակվել են փորձաքննություններ: