Search
Close this search box.

Ռուսաստանում օդանավը պարտադրված վայրէջք է կատարել ուղևորի մահվան պատճառով

Նովոսիբիրսկից Յակուտսկ թռչող S7 ավիաընկերության օդանավը պարտադրված վայրէջք է կատարել Բրատսկի օդանավակայանում: Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է:

Ինտերֆաքսի զրուցակիցը հայտնել է, որ խոսքը վերաբերում է 50-ամյա կնոջ, ով մինչև օդանավի վայրէջք կատարելը մահացել է:

Ավիաընկերությունը դեռ որևէ մեկնաբանություն չի հրապարակել:

Այս պահին չկա նաև պաշտոնական ինֆորմացիա: