Search
Close this search box.

Քննարկվում է տուժածներին Հայաստան տեղափոխելու հարցը. Վրաստանում ՀՀ դեսպանատուն

Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք. «Վթարի ենթարկված ՀՀ քաղաքացիների վերաբերյալ հայտարարություն 3. ՀՀ առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանը և Արտակարգ իրավիճակների փոխնախարար Արմեն Հովհաննիսյանը Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի ուղեկցությամբ այցելել են Գորիի մոտակայքում տեղի ունեցած վթարի տուժածներին։ Այս պահին քննարկվում է տուժածներին Հայաստան տեղափոխելու հարցը»։