Search
Close this search box.

«Ցնցված եմ». Նիկոլ Փաշինյանը ցավակցել է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի ընտանիքներին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Ցնցված եմ Արարատի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին լուրից: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհերի ընտանիքների անդամներին, հարազատներին եւ բարեկամներին։ Վիրավորներին մաղթում եմ առողջություն եւ շուտափույթ ապաքինում»,-ասված է վարչապետի խոսքում։