Search
Close this search box.

Սարսափելի վթարի զոհերից երկուսը Արմաշից են՝ տատ ու թոռ. մայրն ու տղան էլ չեն կարողացել մեկնել

Արարատի մարզում Զոդի կամրջի մոտ այսօր՝ հուլիսի 6-ին տեղի ունեցած սարսափելի վթարից երկու մահացածներն Արմաշ գյուղից են, տատ ու թոռ են եղել: Այս մասին NEWS.am-ի  հետ զրույցում ասաց Արարատի համայնքապետ  Հակոբ Զեյնալյանը:

Նա նշեց, որ ընտանիքի մայրն ու տղան էլ «Գազելում» տեղ չլինելու  պատճառով չեն մեկնել:

Գյուղապետը նշեց, որ ընտանիքը հողի մշակությամբ է զբաղվում, սոցիալապես անապահով չեն: Մահացած երեխան եւս մեկ քույր ու եղբայր ունի:

Մահացած կնոջ անունն Անահիտ է, թոռն էլ 10-11 տարեկան էր:

Հիշեցնենք՝ Արարատի մարզում դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ Արարատի Զոդի կարմրջի վրա բախվել են Toyota մակնիշի 096 FF 96 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 LQ 998 համարանիշի և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։

Բախման հետևանքով «Գազել»-ում հրդեհ է բռնկվել, և այն վերածվել է մոխրակույտի։

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարար ջոկատը 1 մարտական հաշվարկով, որոնք քաղաքացիների օգնությամբ մարել են «Գազել»-ում առաջացած հրդեհը, և այնտեղ հայտնաբերել են մոխրացած դիեր։ Վերջին տվյալներով զոհվել է 6, վիրավորվել 12 մարդ: