Search
Close this search box.

Անզամբ ես ուզում էի՝ այդ կախված աղջկան օգնել` չկարողացա. ականատեսը մանրամասներ է պատմում սարսափելի ավտովթարից

Կրակը, բոցը շատ ուժեղ էր, ահավոր էր, չէինք կարողանում մոտենալ, անզամբ ես ուզում էի՝ այդ կախված աղջկան օգնել, չկարողացա, հնարավոր չէր, բոցն ահավոր շատ էր, կրակն ուժեղ էր,  լրագրողների հետ զրույցում նշեց ականատես Արթուրը՝ ընդգծելով, որ ինքն անձամբ 5 զոհի մարմին է տեսել, ըստ նրա՝ մոխրացած էին. «Մարդիկ դանդաղ մոխրանում էին, հնարավոր չէր մոտենալ ու օգնել: Ուղղակի չէիք պատկերացնում էդ կրակը ինչ էր, 5-6 մետր հեռավորությամբ հրշեջները չէին կարողանում մոտենալ, ջուր պահեին, ուր մնաց՝ գային՝ հանեին, օգնեին: Հնարավոր չէր»:

Հարցին, թե Պիկապի վարորդը փորձել է փախնե՞լ, Արթուրն ասաց, որ վերջինիս փախնելիս չի տեսել. «Չէր էլ ասում, որ Պիկապի մեջ էլի մարդիկ կան: Չեմ կարող ասել, թե ինչ էր կատարվում նրա հետ: Զապաս ակով ենք Պիկապի լուսամուտները կոտրել, որ մարդկանց հանենք»:

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին՝ ժամը 15:15-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա: Ըստ նախնական տվյալների՝ կան 6 զոհ և 12 տուժած: