Search
Close this search box.

Արարատում սարսափելի վթարի արդյունքում կա 5-7 զոհ

Քիչ առաջ Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի է ունեցել սարսափելի ավտովթար՝ բախվել է երեք ավտոմեքենա:

Shamshyan.com-ը հայտնում է, որ բախման հետևանքով «Գազել»-ում հրդեհ է բռնկվել, և այն վերածվել է մոխրակույտի։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարար ջոկատը 1 մարտական հաշվարկով, ովքեր քաղաքացիների օգնությամբ մարել են «Գազել»-ում առաջացած հրդեհը, և այնտեղ հայտնաբերել են այս պահի դրությամբ 5 մոխրացած դի։

Hraparak.am-ն իր հերթին գրում է, որ նախնական վարկածով կա 7 զոհ. «Այս պահին ճանապարհը կաթվածահար է և փակ։ Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ փրկարար ջոկատը, շտապօգնությունը։ Մեր թղթակցին դեռևս չի հաջողվում մոտենալ այրված «Գազելին», սակայն ականատեսները նրան հայտնել են, որ նախնական վարկածով մոտ 10 հոգի այրվել է»։