Search
Close this search box.

ՀՀԿ-ի «ուտուշ–խմուշից» շատերը «մանթո» են վերադարձել

Ինչպես հայտնի է, երեկ ՀՀԿ-ն` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, «ուխտագնացության» էր գնացել Աղձք` Արշակունիների դամբարան, իսկ երեկոյան «Աշտարակի ձոր» ռեստորանում հավաքվել ու խնջույք են արել։

ՀՀԿ-ականներից ոմանք այդ շրջագայությանը մասնակցել են՝ հույս ունենալով նաև, որ ձեռի հետ էլ, այսպես ասած, առաջին ձեռքից՝  Սերժ Սարգսյանից կտեղեկանան, թե ի վերջո, պայքարի ինչ մարտավարություն է ընտրելու կուսակցությունը, սակայն, ասում են, որ «ուխտագնացները» «ստրատեգիական» նշանակության ոչ մի հարցի պատասխան էլ չեն ստացել: Ընդամենը նկարվել են Սերժ Սարգսյանի հետ,  Գալուստ Գրիգորիչի  ավանդական «շուլուխները» լսել, կերել-խմել, ինքնամոռաց պարել, գինովցած ու անորոշության զգացմամբ ցրվել տներով:

ArmLife.am