Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՖՈՏՈ. «Մենք անմիջապես սիրահարվեցինք միմյանց». 100-ամյա տղամարդը և 103-ամյա կինն ամուսնացել են

ԱՄՆ-ի Օհայո նահանգում 100-ամյա տղամարդը և 103-ամյա կինը ամուսնացել են: Նորապսակներ Ջոն և Ֆիլլիս Քուքերը իրենց համատեղ կյանքի սկիզբը տոնում են Օհայոի ծերանոցում, գրում է CNN-ը:

Ջոնը, որի 100-ամյակը վերջերս է լրացել, Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան է, իսկ նրա ընտրյալը՝ Ֆիլլիսը, օգոստոսին կդառնա 103 տարեկան:

Տարեց կնոջ խոսքով՝ երկարակեցությունը իր ընտանիքում սերնդեսերունդ է գալիս. նրա մայրը 106 տարի է ապրել:

Աղբյուրի հաղորդմամբ՝ զույգը անցած շաբաթ գնացել է դատարան՝ ամուսնության թույլտվություն ստանալու և պարզել է, որ կարող է հենց տեղում ամուսնանալ:

Թեև անսպասելի ամուսնությանը, զույգը այդ որոշումը վաղուց էր կայացրել.նրանք ընկերություն են արել գրեթե մեկ տարի:

«Անկեղծ ասած՝ մենք անմիջապես սիրահարվեցինք միմյանց: Գիտեմ, որ կկարծեք, թե դա անհնարին է մեր տարիքի մարդկանց համար, բայց փաստն այն է, որ սիրահարվեցինք»,-CNN-ի հետ զրույցում հայտնել է կինը:

«Մենք պարզապես համատեղելի ենք շատ առումներով, վայելում ենք մեկս մյուսի ընկերակցությունը»,-հավելել է Ջոն Քուկը:

Հաստատության խոսքով՝ զույգը սիրում է միասին ճաշել, նստել արևի տակ և ամուսնությունից հետո պատրաստվում է այլ կարգավիճակով, բայց նույն կյանքով ապրել: