Search
Close this search box.

ՀԱՕԿ-ի արտահերթ նիստում նաև «Բռնցքամարտի ֆեդերացիա»-ին հեռացնելու հարցն է

Սույն թվականի հուլիսի 24-ին, ժամը 12:00-ին «Օլիմպավանի» ՀԱՕԿ վարչական շենքի 1-ին հարկում (ք. Երևան, Միկոյան 51) կայանալու է ՀԱՕԿ-ի արտահերթ գլխավոր ասամբլեայի նիստը:

Օրակարգի հարցերը՝

1. 2019 թ. Հունիսի 18-30-ը Մինսկում (Բելառուսի Հանրապետություն) կայացած Եվրոպական 2-րդ խաղերում Հայաստանի մարզիկների մասնակցության արդյունքների մասին:

Զեկուցող՝ ՀԱՕԿ նախագահի խորհրդական Արմեն Գրիգորյան

2. «Տոկիո 2020 » 32-րդ ամառային Օլիմպիական խաղերին Հայաստանի մարզիկների նախապատրաստման աշխատանքների մասին:

Զեկուցող՝ ՀԱՕԿ նախագահի խորհրդական Արմեն Գրիգորյան

3. «Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը ՀԱՕԿ-ի անդամակցությունից հեռացնելու մասին:

Զեկուցող՝ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյան

4. «Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը ՀԱՕԿ-ի ժամանակավոր անդամ ընդունելու մասին:

Զեկուցող՝ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյան

5. Գլխավոր ասամբլեայի արարողակարգային հարցեր: