Search
Close this search box.

ՖՈՏՈ. Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ երիտասարդները տեղափոխվել են հիվանդանոցներ

Այսօր հուլիսի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում Մայակովսկի-Ձորաղբյուր ավտոճանապարհին Subaru մակնիշի 35 LC 407 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և շրջվել։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Մայակովսկի գյուղի բնակիչներ 17-ամյա Լ․Օ-ն, 17-ամյա Է․Յ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ 17-ամյա Դ․Ա․-ն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։