Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ: ՀՀ վարչապետն արդեն Վիետնամում է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունն արդեն Վիետնամում է:

Նա այսօր առավոտյան ծաղկեպսակ է դրել Զոհված հերոսների հուշարձանին և այցելել Հո Շի Մինի դամբարան:

Այցի ընթացքում տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Վիետնամի վարչապետ Նգույեն Սուան Ֆուքի հետ: Այնուհետև նրանք ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

ՀՀ վարչապետը կհանդիպի նաև Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Նգույեն Թի Քիմ Նգանի, ՎՍՀ առևտրի պալատի ղեկավարության և վիետնամցի գործարարների հետ: