Search
Close this search box.

Նազարբաևի թոռը ցանկացել է ինքնասպանություն գործել

Լոնդոնի ոստիկանությունից հայտնել են, որ Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի թոռը՝ Այսուլթան Նազարբաևը, ցանկացել է ինքնասպանություն գործել անծանոթի բնակարանում: Այսուլթանը հունիսի 3-ին վիճաբանություն է սկսել Լոնդոնի կենտրոնական հյուրանոցներից մեկում, ապա դուրս է եկել պատշգամբ, սպառնացել ցած նետվել: Նա նաև կծել է իրավապահ մարմինների աշխատակցին, ով փորձել է խանգարել:

Ետիասարդը հիմա կալանքի տակ է: Նա մեղադրվում է մարդուն վնաս հասցնելու եւ գույքը վնասելու մեջ: