Search
Close this search box.

Սևանա լճից ջուր խմելուց հետո տասնյակ կովեր են սատկել

Սևանա լճից ջուր խմելուց հետո տասնյակ կովեր են սատկել: Այս մասին հայտնում է Zona Positive ֆեյսբուքյան էջը` նշելով, որ դեպքը տեղի է ունեցել , Մարտունի քաղաքում` Սևանա լճի ափի մոտ:

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.

«Դեպքը տեղի է ունեցել այսօր, Մարտունի քաղաքում, Սևանա լճի ափի մոտ: Ականատեսներից մեկն ասում է, որ կենդանիները մոտ 10-ն էին, լճից ջուր խմելուց հետո սկսել են տարօրինակ պահել իրենց, ուռել են, հետո սատկել: Կենդանիների մի մասին դեռ չեն գտել, անտառի տարածքում անհետացել են:»: