Search
Close this search box.

Քիմ Քարդաշյանը հարստացել է 2,7 միլիոն դոլարով

Ամերիկյան հեռուստաշոուի աստղ Քիմ Քարդաշյանը հարստացել է 2,7 միլիոն դոլարով՝ շնորհիվ իր լուսանկարի: Նրա լուսանկարն առանց թույլտվության օգտագործելու համար Missguided USA կանացի հագուստի ապրանքանիշը դատարանի վճռով կփոխհատուցի 2,7 միլիոն դոլար, գրում է TMZ-y:

Դատարանի որոշման մեջ ասվում է, որ վերոնշյալ ապրանքանիշը բազմիցս առանց թույլատրության օգտագործել է Քարդաշյանի լուսանկարը իր գովազդային նպատակներով: Ապրանքանիշի առաջարկած տեսականում բազմաթիվ են այնպիսի հագուստները, որոնք գրեթե ոչնչով չեն տարբերվում Քարդաշյանի հավաքածուներում առկա հագուստներից: Դատարանի որոշմամբ՝ արգելվել է նաև այդ հագուստների վաճառքը:

Նախապես Քարդաշյանը պահանջել էր որպես բարոյական վնասի փոխհատուցում իրեն տրամադրել 5 միլիոն դոլար: Նա ներկայացրել էր փաստաթղթեր այն մասին, որ ինքը կարող է աշխատել շատ խոշոր գումարներ և նշել, որ իր ինստագրամյան միայն մի գրառումն իրեն բերում է 300-500 հազար դոլար: