Search
Close this search box.

Բջջային հեռախոսի պայթելու հետևանքով 7-ամյա երեխա է մահացել

Ռուսաստանի Դաշնության Կուրգանի մարզի Կուրգան քաղաքում երեխա է մահացել բջջային հեռախոսի պայթելու հետևանքով: Միջադեպը տեղի է ունեցել հանրակացարանում, հաղորդում է tass.ru-ն:

«Երեխան հեռախոսը լիցքավորման է դրել, որից հետո այն պայթել է: Ստացած վնասվածքների պատճառով երեխան մահացել է»,- հաղորդում է քաղաքի հերթապահ-դիսպետչերական ծառայությունը՝ հավելելով, որ հեռախոսը երեխան փողոցից էր բերել:

Նշվում է, որ երեխան 7 տարեկան էր: