Search
Close this search box.

Պաշտոնյան փորձել է խեղդել 46–ամյա մի քաղաքացու

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հուլիսի 2-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած միջադեպի փաստով:

Ժամը 21:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել Կոտայքի մարզի Ներքին Պտղնի գյուղի բնակիչ, 46-ամյա Հրանտ Նիկողոսյանից, որը հայտնել է, որ տանը, որտեղ ինքը բնակվում է, տեղի է ունեցել վիճաբանություն և տան տերը՝ 46-ամյա Հայկ Հակոբյանը իրեն անհանգստացնում է և խեղդում է իրեն:

Նշված հասցե են մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ Հ. Նիկողոսյանը հայտնել է, որ ինքը բնակվում է Հ. Հակոբյանի տանը և կրկին անգամ Հ. Հակոբյանը հարձակվել է իր վրա և հարվածներ հասցրել:

Այդ ընթացքում Հ. Հակոբյանը ձեռքերով սեղմել է իր պարանոցը ՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Հ. Նիկողոսյանը ոստիաններին հայտնել է, որ Հ. Հակոբյանը աշխատում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության գործերի կառավարման վարչության պետ:

Ոստիկանությունը պարզում է՝ արդյոք իրականությանը համապատասխանում է Հ. Նիկողոսյանի հայտնածը, ինչի համար էլ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: