Search
Close this search box.

ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 182 հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3.1 կետերով հարուցվել է քրեական գործ շորթում կատարելու հատկանիշներով:

ԱԱԾ աշխատակիցները օպերատիվ տվյալներով պարզել են որ Վրեժ Վ.-ն եւ Կարո Խ.-ն նախնական համաձայնության գալով՝ հանրապետությունում գործող հայտնի հիվանդանոցներից մեկի ակնաբուժական կլինիկայի ղեկավարին փորձել են շանտաժի ենթարկելով՝ խոշոր չափի գումար շորթել նրանից: Վրեժ Վ.-ն եւ Կարո Խ.-ն ակնաբուժական կլինիկայի ղեկավարին սպառնացել են, որ կհրապարակեն նրան արատավորող եւ օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ, եթե նա իրենց չփոխանցի 1500- 2000 ԱՄՆ դոլար:

ԱԱԾ-ի աշխատակիցների պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում Վրեժ Վ.-ն եւ Կարո Խ.-ն չեն կարողացել իրենց նպատակին հասնել, իսկ ԱԱԾ քննչական վրաչությունում նախապատրաստված նյութերը փոխանցվել են այն տարածքի քննչական բաժին, որտեղ գործում է ակնաբուժական կլինիկան: