Search
Close this search box.

Կուրսկ-2: Ռուսաստանի ստորջրյա նավատորմի էլիտայի խորհրդավոր մահը

Հուլիսի 1-ին, ժամը 20: 30-ի սահմաններում, Սեվերոմորսկ քաղաքի Հյուսիսային նավատորմի բազայից ոչ հեռու, ստորջրյա ապարատում առաջացած հրդեհի հետեւանքով 14 մարդ է զոհվել: Նրանց թվում են ռազմածովային առաջին ռանգի յոթ կապիտան եւ Ռուսաստանի երկու հերոսներ:

Տեղեկատվություն չկա թէ միջադեպի ժամանակ որքան մարդ է եղել սարքում եւ թէ որքանն են այժմ գտնվում բուժամ մեջ: Ակնհայտ է, որ վթարի հանգամանքները գաղտնի են պահվում հասարակությունից, քանի որ դրանք կապված են Ռուսաստանի ռազմածովային նավատորմի գաղտնի ստորաբաժանումներից մեկի հետ: «Կոմերսանտ» թերթի տվյալներով, խոսքը գնում է Սանկտ-Պետերբուրգի Պետերգոֆ արվարձանում տեղակայված 45707 զորամասի մասին, որտեղ տեղակայված է հետազոտական լաբորատորիա և ռազմական ջրասուզակների ջոկատը:

Վթարը տեղի է ունեցել AS-12 խորը ստորջրյա կայարանում, որը իրենից մի փոքրիկ ատոմային սուզանավ է ներկայացնում եւ նախատեսված է օվկիանոսի ընդերքում երկարատեւ հետախուզական և հետախուզա- դիվերսիոն աշխատանքներ կատարելու համար: Այս դասի ապարատը թողարկվել է 2003 թ.-ին, մեկ օրինակով եւ կարող է սուզվել մինչև երեք կիլոմետր խորության վրա, զգալիորեն ավելին, քան առկա նման սարքավորումներից որևէ մեկը:

ՌԴ Զինվորական դատախազությունը սկսել է տեղի ունեցած վթարի պատճառների ուսումնասիրությունը: Գոյություն ունի վթար երկու ոչ պաշտոնական վարկած՝ Էլեկտրական լարերի բռնկում կամ գազի պայթյուն: Նորվեգիայի ռադիացիոն եւ միջուկային անվտանգության կենտրոնի տնօրեն Պեր Ստրանդը վկայակոչելով Ռուսաստանում իր աղբյուրները, Reuters գործակալությանը տեղեկացրել է գազի պայթյունի տարբերակի մասին:

Մահացածների բարձր աստիճաններն ու այն մրցանակները որոնց նրանք արժամացել էին վկայում է զոհվածների մեծ փորձի եւ բացառիկ մասնագիտական կարգավիճակի մասին: Նմանատիպ մասնագետների կորուստը անփոխարինելի է ցանկացած տեսանկյունից:

AS-12-ի վթարը համեմատվում է 2000 թվականի օգոստոսի 12-ին Սուերոմորսկից 137 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կուրսկ ատոմային սուզանավի կործանման հետ, երբ սուզանավում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է 118 մարդ: Սակայն աղետը իր մաշտաբով ավելի նման է 1981 թ. Փետրվարի 7-ին Լենինգրադի մոտակայքում տեղի ունեցած «Տու-104» ինքնաթիռի կործանման դեպքի հետ: Վթարի հետեւանքով զոհվել էր 52 մարդ, որոնց թվում էին Խաղաղ օվկիանոսային նավատորմի հրամանատարը, նրա գրեթե բոլոր տեղակալները, շտաբի աշխատակազմի կեսը: Զովածներից 16-ը կոչումող նավատորմի ծովակալներ էին:

Նման աղետալի հետևանքներ է ունեցել նաև 1960 թ. հոկտեմբերի 24-ին, «Բայկանուր» տիեզերակայանում փորձարկումների ժամանակ միջցամաքային բալիստիկական հրթիռի վառելիքի բաքերի պայթյունը: Համաձայն պաշտոնական տվյալների պայթյունի հետևանքով մահացել է 74 մարդ: Մահացածների թվում էին ստրատեգիական նշանակության հրթիռային զորքերի գլխավոր հրամանատար, հրետանու մարշալ Նեդելինը, տիեզերակայանի ղեկավարները, հրթիռների նախագծմամբ զբաղվող կոնստրուկտորներ եւ ԽՍՀՄ պաշտպանական արդյունաբերության ներկայացուցիչները:

Ակնհայտ է, որ Ռուսաստանի ռազմական ստորջրյա օպերացիաների հնարավորությունը նախկին մակարդակին հասնելու համար բավականին ժամանակ կպահանջվի, քանզի ավելի հեշտ է եւ էժան կրկին պատրաստել կործանված սարքավորումներից, քան  նման եզակի գիտելիքներ եւ փորձ ունեցող մասնագետներ պատրաստել: