Search
Close this search box.

Ձեր երեւակայությունը երբեք իրականություն չի դառնա, չերազե´ք

«Տարոն Մարգարյանը, ի հեճուկս ստեր մոգոնողների եւ տարածողների, ապրել, ապրում ու շարունակելու է հիմնավորապես ապրել Երեւանում, դուր գա դա ոմանց, թե ոչ» – ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի մամուլի նախկին խոսնակ Արթուր Գեւորգյանը՝ անդրադառնալով Տարոն Մարգարյանի՝ Հայաստանից հեռանալու եւ ՌԴ-ում հիմնավորապես հաստատվելու մասին տեղեկություններին։

«Տիկնայք եւ պարոնայք, դադարեցրեք այլեւս ձեզ գուցե ցանկալի երեւակայությունը որպես իրողություն ներկայացնելու անպտուղ փորձերը։ Ձեր երեւակայությունը երբեք իրականություն չի դառնա, չերազե´ք», – գրել է նա: