Search
Close this search box.

ՖՈՏՈ. Արճիս համայնքի բնակիչները փակել են Բագրատաշեն-Վանաձոր միջպետական ճանապարհը

Սուսաննա Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է.

Ալս պահին Արճիս համայնքի բնակիչները փակել են Բագրատաշեն-Վանաձոր միջպետական ճանապարհը։ Պատճառը՝ խմելու ջրի գրեթե բացակայությունն է։

Երկար ժամանակ է արճիսցիներն այս խնդիրը բարձրացնում են մարզպետարանում, տարբեր գերատեսչություններում, խնդրի հետ քիչ թե շատ առնչություն ունեցող հարթակներում, սակայն «ձայն բառբառոյ անապատի»: Ճարահատյալ, իրենց ձայնը լսելի դարձնելու եզակի ճանապարհը՝ ճանապարհ փակելն են համարել։ Հարցի լուծումը կարճ է, սրտացավություն է պետք:

Գյուղի կենտրոնով անցնող ջրագիծը (մագիստրալը) սպասարկում է հարեւան երկու համայնքներին, այնինչ արճիսեցին խողովակով հոսող ջրի ձայնն է միայն լսում, դույլով աղբյուրից ջուր է կրում, կարոտով սպասում թե վերեւներում հայտնված մի չինովնիկ մի բարի օր լայաղ կանի հայացք ուղղի իրենց, իսկ թե ուշանում է այլ ելքեր է փնտրում։ Ահավասիկ։
Պատկաննե՝ր, մի քիչ ավելի ակտիվ եղեք: