Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սասուն Միքայելյանն անեկդոտ պատմեց Ռոմանոսի մասին և հիշեց «Մաուգլի» մուլտիկի Շակալին

«Սկսենք Ռոմանոսից: Նա՝ որպես մարզի երիտասարդ, իր գործունեությունն է ծավալում: Ես այնտեղ շտաբ եմ ձևավորել, նրան նշանակել եմ շտաբի պետ, իրար հետ աշխատել ենք, հետո բերել ենք ինձ օգնական: Վերջերս մի հատ հետաքրքիր անեկդոտ եմ հիշել, որը հենց այսօրվա իրավիճակի մասին է՝ կապված Ռոմանոսի հետ», -լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանը՝  պատմելով անեկդոտը.

«Վրացիներն անհայտ զինվորի հուշարձան են բացում: Բացման ժամանակ, հուշարձանի վրա գրված է լինում անուն ազգանուն, ծնված և մահացած թիվը: Հավաքվածներից մեկն ասում է, որ ամեն ինչ գրված է զինվորի մասին, ինչպես է ստացվում, որ նա անհայտ է: Պատասխանում են՝ հարցն այն չէ, թե երբ է նա ծնվել և մահացել, հարցն այն է՝ եղել արդյո՞ք նա զինվոր, թե՝ ոչ»,-ասաց Միքայելյանը:

Ինչ վերաբերում է Աբովյանի ընտրություններին, Միքայելյանն ասաց. «Ասում ա՝ Միքայելյան Սասունն է մասնակցել, դրա համար ենք պարտվել: Էն «Մաուգլու» մուլտիկի մեջի շակալի նման, որ ասում ա՝ Ակելա պրամախնուլսյա: Ռոմանոս Պետրոսյանն ուզում է մարզում դեմք դառնա: Թեկնածու է բերել ներկայացրել վարչության նիստին, ես դեմ եմ քեվարկել: Երկրորդ անգամ էլ, երբ պետք է հաստատվեր, ես դեմ եմ քվեարկել: Ես չեմ խառնվել ընտրություններին, պահել եմ ՔՊ-ի կարգուկանոնը, պլյուս դրան ես ասել եմ, որ ճանաչում եմ Գրիգորյանին՝ գործող քաղաքապետին: Ես ասել եմ, որ պետք չէ տանել ցնցումների, հիմա էլ եմ ասում: Նա շատ կիրթ երիտասարդ է: Նա բյուջեն գերակատարել է: Այսօր ՀՀ-ում նման բան չի եղել»:

Միքայելյանի խոսքերով, ՔՊ-ն պետք է գնահատի նման գործիչներին. «Ես որևէ մեկին չեմ պաշտպանել, ՔՊ-ի թիկունքին չեմ խբել: Չեմ ասել, որ պետք է ընտրել գործող քաղաքապետին»: