Search
Close this search box.

Գլխավոր դատախազ. Կարծում եմ, որ ամենալուրջ արդյունքն օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր ընկալման արմատավորումն է

Կոռուպցիայի դեմ պայքարում մենք նախորդ տարի ունեցել ենք աննախադեպ արդյունքներ՝ ինչպես քրեական գործերի հարուցման, քրեական հետապնդման ենթարկված և դատի տրված պաշտոնատար անձանց, այնպես էլ պատճառված վնասի վերականգնման ուղղություններով, հայտարարեց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Դավթյանը թվեր չներկայացրեց, սակայն նշեց, որ բոլոր նշված ուղղություններով նախորդ տարիների հետ համեմատ անգամներով ավելի արդյունքներ կան. «Կարծում եմ, որ ամենալուրջ արդյունքն օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր ընկալման արմատավորումն է»:

Գլխավոր դատախազը հավաստիացրեց, որ դատախազությունն ունի բավարար ներուժ առանց որևէ կաշկանդվածութան իրացնելու սահմանադրական իր անկախ կարգավիճակից բխող գործառույթները՝ անզիջում պատրաստ լինելով ցանկացած բացահայտ ու քողարկված հակազդեցության: