Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանին խնդրում ենք միջամտել

Հայաստանի ավտոտրանսպորտային միջոցների հերթերի հետ կապված իրավիճակին։

Այս մասին NEWS.am թղթակցի հետ զրույցում հուլիսի 1-ին ավտոտրանսպորտային միջոցների ձեւակերպման «Նորագավիթ» մաքսակետում ասել է ավտոներմուծող Արմեն Զաքարյանը։

Նրա խոսքով՝ ձեւակերպման կետերում չեն բավականացնում նման մեծ քանակությամբ ավտոմեքենաների կայանատեղերը։ «Մենք ավտոմեքենաների նման հոսք չէինք սպասում։ Բացի այդ, գոյություն ունի աշխատակիցների եւ փաստաթղթերի ընդունման պատուհանների անբավարարության խնդիրը։

Այս ամենը հերթերի պատճառ է դառնում, որոնք կարող են ձգվել մի քանի կիլոմետր»,- նշել է նա։ Արմեն Զաքարյանն ավելացրել է, որ ավտոներմուծողները ստիպված են օրերով հերթ կանգնել։