Search
Close this search box.

26-ամյա կինը ծննդաբերել է, ապա մահացել ստացված դանակի բազմաթիվ հարվածներից

Լոնդոնում հղիության 8-րդ ամսում գտնվող 26-ամյա կինը ծննդաբերել է, այնուհետեւ մահացել ստացված դանակի բազմաթիվ հարվածների հետեւանքով, հաղորդում է Fox News-ը՝ հղում կատարելով լոնդոնյան ոստիկանությանը:

Քելի Մերի Ֆորելի տուն են կանչել պարաբժիշկներին ժամը 03:30-ին, որոնք հայտնաբերել են կնոջը ծայրահեղ ծանր վիճակում:

Շտապ օգնության աշխատակիցներն օգնել են նրան ծննդաբերել հնարավորինս արագ: Երեխային տեղափոխել են տեղի հիվանդանոց շատ ծանր վիճակում:

Ծննդաբերությունից հետո կինը մահացել է:

Կնոջ սպանության հանգամանքները պարզվում են: Հայտնի է, որ նա ապրում էր երկու ընկերուհիների հետ:

Քաղաքի իշխանությունները, այդ թվում՝ քաղաքապետ Սադիկ Հանը, խորին վրդովմունք են հայտնել եւ ցավակցել տեղի ունեցածի կապակցությամբ: Ոստիկանությունը խոստացել է ամեն գնով հայտնաբերել հանցագործին, որը ծեծել էր հղի կնոջը: