Search
Close this search box.

Արթուր Ալեքսանյանը Եվրոպական խաղերի չեմպիոն է

Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) դարձավ Եվրոպական խաղերի չեմպիոն։

Մինսկում (Բելառուս) ընթացող երկրորդ Եվրոպական խաղերի 97 կգ քաշային կարգի եզրափակչում Արթուր Ալեքսանյանը մրցեց Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Գրաբովիկի հետ: Մեր մարզիկը վստահ հաղթանակ տարավ՝ 5-0:

Կիսաեզրափակչում մեր ըմբիշի մրցակիցը Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Գոլովինն էր, որին Արթուրը հաղթեց 3-1 հաշվով։

Հիշեցնենք, որ Ալեքսանյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 2-1 հաշվով հաղթել է Վրաստանի ներկայացուցիչ Ռեվազ Նադարեիշվիլիին, իսկ 1/4 եզրափակչում Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների բազմակի չեմպիոնը 3-1 հաշվով կամային հաղթանակ է տարել Ավստրիայի ներկայացուցիչ Դանիել Գաստլի նկատմամբ։