Search
Close this search box.

Ներողություն եմ խնդրում ԲՀԿ-ից. ԲՀԿ Էջմիածնի տարածքային գրասենյակի քարտուղար

Մեր զրուցակից Մարինե Մուրադյանը պատմեց, որ Առավոտ օրաթերթի ս/թ հունիսի 26-ի համարում տպագրված «Իմ տղան սահման է պահում, որ աշխատավարձ ստանա, տանեմ Ծառուկյանի պարտքերը փակե՞մ» հոդվածից հետո իրեն հրավիրել են ԲՀԿ կենտրոնական գրասենյակ:

«Այն չվճարված աշխատավարձը, որի մասին ես բարձրաձայնել էի այս հոդվածում, պարզվեց, վաղուց փոխանցվել է իմ հաշվեհամարին, ուղղակի ես անտեղյակության պատճառով չեմ ստացել: Հայցում եմ ԲՀԿ-ի ներողամտությունը և իմ շնորհակալությունն եմ հայտնում ԲՀԿ նախագահ պարոն Գագիկ Ծառուկյանին»:

Հիշեցնենք, որ Մուրադյանը թերթի լրագրողին պատմել էր, որ ինքն աշխատել է ԲՀԿ էջմիածնի տարածքային գրասենյակում, որպես կուսակցության քարտուղար, սակայն չի ստացել ամիսուկեսվա իր հասնելիք աշխատավարձը: