Search
Close this search box.

Մնացականյան-Մամեդյարով հանդիպման ընթացքում քննարկվել է սահմանի լարվածության հարցը

Մամեդյարովի հետ հանդիպմամն ընթացքում մենք հարցերի բավական լայն շրջանակ ենք քննարկել, որոնք կառուցվում են այն ամբողջ երկխոսության վրա, որ տեղի ունեցել մինչև Վաշինգտոնյան հանդիպումը և ունեցել ենք բավական լայն հարցերի շրջանակ:
Այսօր հրավիրաված ասուլիսում ասաց Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Նա նշեց, որ այդ հանդիպումն առանձնահատուկ էր նրանով, որ տեղի էր ունենում լարվածության որոշակի աճի պայմաններում:

‹‹Բնականաբար դա չէր կարող իր ազդեցությունը չունենալ, և մենք բավական մեծ տեղ հատկացրեցինք այդ իրողության, քննարկեցինք այն բոլոր քայլերը, որ անհրաժեշտ են, որպեսզի լարվածությունը նվազեցնենք, խուսափենք լրացուցիչ զարգացումներից, որոնք էլ ավելի կսրեն վիճակը››,-ասաց Մնացականյանը:

Նա հույս հայտնեց, որ մինչև հաջորդ հանդիպումը հնարավոր կլինի գրանցել, որ պահպանվում է միջավայր, որը նպաստում է խաղաղ գործընթացին:
‹‹Խաղաղությանը նպաստող միջավայրը մեզ համար գերակա խնդիրներից մեկն է: Այդ միջավայրն իր մեջ պարունակում է 2 կարևոր բաղադրիչ, որոնցից մեկը վերաբերում է մարդկային շփումներին և այնպիսի միջավայրին, որտեղ ատելության մթնոլորտը զարգացում չի ստանում: Մյուս բաղադրիչն այն է, որ պետք է շարունակենք աշխատել էսկալացիայի, ռիսկերի նվազեցման ուղղությամբ››,-ասաց ԱԳ նախարարը:

Նա ընդգծեց, որ կար իրավիճակը, որը պահպանվում էր Դուշամբեի պայմանավորվածությունների հիմման վրա, և Դուշամբեն նաև պետք է դառնա Դուշամբե պլյուս:

‹‹Իրադրությունն ու լարվածությունը ի ցույց բերեցին, որ կարող ենք ամբողջովին սխալ ուղղությամբ գնալ:Եվ այդ առումով երբ ունենք զոհեր և զինադադրի խախտումներ բնականաբար ընդգծվում է կարևորությունը գործառույթների, ինչպիսին է օրինակ զինադադարի խախտման հետաքննության մեխանիզմը և այդ մոնիթորինգի կարողությունների ուժեղացումը. Սանկտ Պետերբուրգն ու Վիեննան դրա մասին էին››-ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: