Search
Close this search box.

ՖՈՏՈ. 2 ամսական երեխան մահացել է թմրանյութերի գերդոզավորումից

ԱՄՆ Վիջինիա նահանգի Դանվիլ քաղաքում 27-ամյա Էուխենյա Չանդլերը և 26-ամյա Շեյլիխ Բրումֆիլդը ձերբակալվել են իրենց 2 ամսական երեխային սպանելու մեղադրանքով, հայտնում է Daily Mail-ը:

Ոստիկանությունը հայտնում է, որ օգնության զանգ են ստացել և հայտնաբերել երեխայի դին հոր գրկում: Ոստիկանության աշխատակիցը փորձել է վերակենդանացնել երեխային, բայց նա արդեն մահացած է եղել: Դեպքի վայրում հայտնաբերվել են ներարկիչներ, հերոյին և այլ տիպի թմրանյութեր:

Բժշկական հետազոտությունները պարզել են, որ երեխան մահացել  է թմրանյութերի գերդոզավորումից:

Էուխենյան և Շեկլիխը ձերբակալվել են սպանության հոդվածով և սպասում են իրենց դատավճռին: