Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արթուր Վանեցյանը՝ «Հրազդան» մարզադաշտի մասին

Այսօր ՀՖՖ-ի գրասենյակում տեղի է ունենում ՀՖՖ 18-րդ տարեկան ժողովը։ Ընդմիջան ընթացքում ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Անդրադառնալով «Հրազդան» մարզադաշտի վերակառուցման խնդրին՝ ՀՖՖ նախագահը նշել է․

«Շատ լավ գիտեք, որ «Հրազդան» մարզադաշտն ունի սեփականատեր։ Երկու-երեք անգամ հանդիպել ենք, բանակցել։ Մեծ գումարների մասին է խոսքը, որը ՀՖՖ-ն որևէ կերպ չի կարող լինել։ Պետք է մասնավոր ներդրող լինի, որ գումարը տրամադրի և մարզադաշտը վերակառուցվի։ Այդ ուղղությամբ աշխատանքները սեփականատերն իրականացնում է։ Բայց, այնուամենայնիվ, որքան էլ «Հրազդան»-ը վերակառուցվի, այն չի կարողանա համապատասխանել միջազգային մակարդակի։ Այն վերակառուցելուց հետո այնտեղ կանցկացնենք ներքին առաջնության հանդիպումներ, բայց չենք կարող միջազգային մակարդակի խաղեր անցկացնել։ Ողջ խնդիրը դա է»։

Մանրամասը՝ տեսանյութում: