Search
Close this search box.

Վախթանգ Կիկաբիձեն հերքել է իր հանկարծամահ լինելու մասին տարածված լուրերը

Վրացի դերասան, երգիչ եւ կինոռեժիսոր Վախթանգ Կիկաբիձեն հերքել է իր հանկարծամահ լինելու մասին տարածված լուրերը: «Ինչպես ասել Է մեծն Մարկ Տվենը, իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են»,-գրել Է Կիկաբիձեն ֆեյսբուքյան իր էջում:

Ինչպես հունիսի 25-ին հայտնել են վրացական ԶԼՄ-ները, նախօրյակին սոցիալական ցանցերում տեղեկատվություն էր տարածվել 80-ամյա Վախթանգ Կիկաբիձեի մահվան մասին:

Վրացական ԶԼՄ-ների փոխանցմամաբ՝ «Մարկ Տվեն» ֆեյքին հավատացել են նույնիսկ ընդդիմության՝ Թբիլիսիում խորհրդարանի շենքի առջեւ անցկացվող հանրահավաքի մասնակիցները: «Ինտերֆաքս»-ի հաղորդմամաբ՝ հանրահավաքի մասնակիցներն ամբիոնից ցավակցություն են հայտնել դերասանի հարազատներին: Նշվում է, որ հանրահավաքում ավելի ուշ ներողություն են խնդրել եւ հայտարարել, որ տեղեկատվությունը կեղծ է եղել, հաղորդել Է: