Search
Close this search box.

Երկու օր էլ դիմացեք. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին

«Երկու օր էլ դիմացեք ու Իրաքի փոշու փոխարեն Սև ծովի զով ու թարմ օդ կշնչեք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Հանրապետության տարածքում`

Հունիսի 25-26-ը՝ հյուսիսային շրջաններում, 27-30-ը՝ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 28-29-ը առանձին վայրերում՝ ինտենսիվ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 27-29-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։

 

Երևան քաղաքում՝ 

Հունիսի 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ին` երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 27-30-ը՝ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ: